ԲԱՐԻ՜ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ԴՊՐՈՑ

  Արփա գետի   գեղատեսիլ ափին գտնվող Մալիշկան հիմնադրվել է 1828թ-ին: Րաֆֆու նման համերկրացի ունեցող գյուղացին ինչպե՜ս կարող էր չունենալ դպրոց ու վարժապետ:
1873թ. Մալիշկայում հիմնադրվում է  առաջին  դպրոցը:
1928թ-ին՝ ներգաղթելուց ուղիղ 100 տարի անց,գյուղի բնակչության ուժերով  կառուցվում է դպրոցական շենք՝ առաջին  դպրոցի շենքը Մալիշկայում :
1973թ. Մալիշկայում գործող  միջնակարգ  դպրոցից բացի հիմնադրվում է  ևս  մեկ  դպրոց՝ 8-ամյա, չէ՞ որ Մալիշկան ծաղկում ու բարգավաճում էր :
13 տարի անց այդ դպրոցը  վերակազմավորվեց  Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցի:
2002 թվականից  ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցը  2013թ. անվանակոչվեց ռուս նշանավոր գիտնական Մ.Վ.Լոմոնոսովի անունով:
2013թ.Մալիշկայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցը պարգևատրվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի <<Մարզի լավագույն դպրոց>> պատվոգրով :
 Այսօր  դպրոցը կրթամշակութային կապԵր ունի  ՌԴ  Արխանգելսկի մարզի  հետ, ինչի վկայությունը  մեր և ռուս աշակերտների փոխադարձ այցելություններն են:  Դպրոցը  ապրում  է    բովանդակալից  առօրյայով՝ հենվելով  դարավոր   ավանդույթների  վրա,  ունի  բազում  նվաճումներ և  լավագույններից  մեկն  է  մարզում: